Ամենահակաէսթետիկ ու տհաճ ինստագրամյան էջեր ունեցող հայ հայտնիները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾInstagram սոցիալական ցանցն օրեցօր ավելի լայն տարածում է գտնում մեր երկրում: Գրեթե բոլոր կայքերը հետևում են հայ հայտնիների ինստագրամյան էջերին և տեղադրվող լուսանկարներն ու տեսանյութերը հրապարակում: Գեղեցիկ հայ աղջիկները հայտնի են դառնում էլի այս սոցիալական ցանցի միջոցով: Լսած կլինեք «Ինստագրամի ամենագեղեցիկ հայուհի», «Ինստագրամի թագուհի» և այլ կոչումների մասին… Այս սոցիալական ցանցը իր օգտատերերից յուրաքանչյուրի համար հայտնի դառնալու փայլուն հնարավորություն է ստեղծում: Բայց, իհարկե, պետք է գրագետ օգտվել այդ հնարավորություններից և դրանք լրիվ հակառակ չօգտագործել, որովհետև, ինչպես տեսնում ենք, կան այնպիսի հայ հայտնի մարդիկ, ում ինստագրամյան էջերը աղբանոց են հիշեցնում, ու տպավորություն է ստեղծվում, որ Սանիթեքը վաղուց այդ կողմերում չի երևացել :)
Ալինա Մարտիրոսյան — գաղութի թագուհու գովազդային գործակալություն
Էլի առիթ էր եղել անդրադառնալու Ալինայի Ինստագրամի էջին: Ալինայի էջը ասես «գաղութի թագուհու» էջ լինի. ցածր մակարդակի ու էժան հումորներ, դարը անցած լուսանկարներ ու արտոնագիր չունեցող, նկուղում գործող կլինիկաների անվճար գովազդ:
Անատի Սաքանյան — քյարթու հայ աղջիկ
Անատի Սաքանյանի դեպքում վիճակն էլ ավելի անմխիթար է: Նրա Ինստագրամը քյարթու հայ աղջկա հավաքական կերպար է՝ կարմիր սպորտային կոշիկներ, ծիգռովկա, ծխախոտ ու նարգիլեի ծուխ և անպայման ՈՒՐԻՇԻ թանկարժեք մեքենաների հետ լուսանկարներ:
Անչոկ — էստի համեցեք, գործում են ճկուն զեղչեր
Մոդել Անչոկըի էջը ինտիմ բնույթի ծառայություններ մատուցող աղջկա էջ ասես լինի, քիչ է մնում՝ իր ամեն լուսանկարի տակ գին գրի ու վերջ, մենյուն պատրաստ է:
Լիլի Մորտո — «Чужой» ֆիլմի նոր պաստառը
Եթե որևէ մեկին ուզում եք ցույց տալ պլաստիկ վիրահատությունների տխուր հետևանքները, ապա տվեք Լիլիի էջի լինկը: Մի քանի վիրահատություն և նա արդեն կարող է հավակնել «Чужой» ֆիլմի նոր պաստառի գլխավոր դեմքը դառնալուն: Խոստումնալից էջ:)