ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է, թե ինչպես է «Իսկանդեր»-ով հարվածում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի մարտական աշխատանքի կադրերը՝ ցույց տալով Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքին հարվածները, գրում է ՏԱՍՍ-ը։
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են բարձր ճշգրտության հրթիռային զինատեսակներով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի կարևոր ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներին», - ասվում է նախարարության մեկնաբանության մեջ:
Պաշտպանության նախարարության տարածած կադրերում երևում է, թե ինչպես է «Իսկանդեր» ինքնագնաց կայանքը թևավոր հրթիռ արձակելու համար ելման դիրք գնում։ Հրթիռ արձակելու հրաման է տրվում, այն անմիջապես մեկնարկում է։ Դրանից հետո արձակման կայանքը փոխում է մարտական դիրքը։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: