«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
ՄՇԱԿՈՒՅԹԵվրոպական հեռարձակողների միությունը (EBU) վերջնական որոշում է կայացրել անվտանգության նկատառումներից ելնելով «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն Ուկրաինայից այլ երկիր տեղափոխելու վերաբերյալ։
«ԵՀՄ-ն, ցավոք, որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացման համար հարմար վայր գտնելու շուրջ», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասվում է հինգշաբթի օրը տարածված հայտարարության մեջ:
Ավելի վաղ մրցույթի կազմակերպիչներն արդեն հայտնել էին, որ ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան չի կարողանա ընդունել Եվրատեսիլը։ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարել է, որ այժմ բանակցություններ կսկսվեն Մեծ Բրիտանիայում մրցույթի հնարավոր անցկացման շուրջ։