Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն Կամերունում
ՄՇԱԿՈՒՅԹԵրգիչ Պիեռ Նարցիսին կհուղարկավորեն հայրենիքում՝ Կամերունում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՌԴ-ում Կամերունի դեսպանատան մամուլի քարտուղար Տանգա Բիանգին։
«Հուղարկավորությունը տեղի կունենա Կամերունում», - հայտնել է դեսպանատան մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ հուղարկավորության ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Հինգշաբթի՝ հունիսի 30-ին, Մոսկվայում տեղի կունենա վերջին հրաժեշտի արարողությունը, որից հետո երգչի մարմինը կուղարկվի Կամերուն։
Հիշեցնենք, որ 45-ամյա Պիեռ Նարցիսի մահվան մասին հայտնի է դարձել հունիսի 22-ին։ Դստեր խոսքով՝ նա մահացել է երիկամի վիրահատության ժամանակ սրտի կանգի հետևանքով։ Պիեռ Նարցիս Դե Նապոլի Դե Սոուզան ծնվել է Կամերունում 1977 թվականին։ Նա իր ստեղծագործական ուղին սկսել է 1990-ական թվականներին։ 2003 թվականին երգիչը մասնակցել է ռուսական Фабрика звезд շոուին, որտեղ թողարկել է «Шоколадный заяц» հիթային երգը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երգչի վերջին հրաժեշտի արարողությունը հետաձգվել էր հունիսի 25-ից 29-ը, որից հետո՝ հունիսի 29-ից հունիսի 30-ը։ Արտիստի նախկին կինը բացատրել է, որ դա տեղի է ունեցել հանգուցյալի մոր և քրոջ նախաձեռնությամբ։