Եթե ցանկանում եք պահպանել ինքնիշխանությունն ու անկախությունը, պետք է մերձենաք Միութենական պետության հետ. Լուկաշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆերկա փուլում Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությունը լոկոմոտիվի դեր է կատարում ինտեգրացիոն գործընթացների ընդհանուր հոսքում։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ԲելՏԱ-ն։
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Միութենական պետությունը մշակութային և տնտեսական միջպետական համագործակցության օրինակ է, մոդել։
«Այսօր հետխորհրդային տարածքի երկրները պետք է անկեղծորեն շահագրգռված լինեն Միութենական պետության հետ մերձեցմամբ, եթե, իհարկե, նրանք ցանկանում են պահպանել իրենց ինքնիշխանությունն ու անկախությունը: Մենք համոզված ենք, որ միայն միասին կարող ենք դիմակայել գլոբալ մարտահրավերներին»,- ասել է Լուկաշենկոն:
«Նրանք, ովքեր դեռ կասկածներ ունեն, պետք է հասկանան՝ առանց հնարավորինս արագ միասնության և համախմբման, միջպետական կապերի ամրապնդման և պարզապես նորմալ մարդկային հարաբերությունների, մենք վաղը կարող ենք գոյություն չունենալ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։