Երևանում բախվել են թիվ 9 տրոլեյբուսը և թիվ 259 ավտոբուսը. կան վիրավորներ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՓետրվարի 1-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «SAS» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի ավտոբուսն ու 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ թիվ 259 ավտոբուսը սպասարկում է Երևան-Աբովյան երթուղին, իսկ թիվ 9 տրոլեյբուսը՝ Ավան-Պրոսպեկտ երթուղին։ Իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։