Ուրալի մայրաքաղաքում տաջիկների ավազակախմբից դանակով պաշտպանված տղան արդարացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆEkb.sm.news-ն գրում է, որ Եկատերինբուրգի երկաթուղային դատարանն արդարացրել է տաջիկների հետ ծեծկռտուքի ժամանակ դանակով պաշտպանված Հայաստանի քաղաքացուն։ Տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել ՌԴ ՔՕ-ի 2-րդ հոդվածի 111 մասով, այն է դիտավորությամբ ծանր վնաս պատճառելը։ Տաջիկներից կազմված ամբոխը մահակներով ծեծի էր ենթարկել այդ քաղաքացուն և նրա երեք ընկերներին, Գուրգենը հանել էր դանակը և հարվածել հարձակվողներից մեկին, որից հետո ընկել էր նրա հետևից, սակայն վերջինս հաջողացրել էր փախչել։
Նշված ծեծկռտուքը տեղի էր ունեցել անցյալ տարվա օգոստոսի 15-ին Պեխոտինցևի փողոցի 10-րդ տան բակում։ Միրզոևը, ով դանակով վիրավորվել էր, որը նաև դատապարտվել էր անցյալ տարվա դեկտեմբերին, քննիչին հայտնել էր, որ ծեծկռտուքին չի մասնակցել, այլ փորձել էր կանխել այն, սակայն քաղաքացի Գուրգենն առանց պատճառի մոտ է եկել և դանակահարել իրեն։
Քննությունում հիմնականը դարձել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, այլ ոչ թե ինքնապաշտպանության վարկածը։ Դատարանը գործը քննել է ավելի քան չորս ամիս։ Այս ընթացքում պաշտպանական կողմը փորձել է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ բոլոր հայերն են ծեծի ենթարկվել, ստացել կապտուկներ, կոտրվածքներ, Գուրգենի գլուխը ծակել են, իսկ Տաջիկստանի քաղաքացիները, բացի Միրզոևից, քերծվածք անգամ չունեն։ Կռվի մեջ հայտնված յուրաքանչյուր հայի դիմաց չորսից վեց տաջիկ է եղել, ուստի դատարանը պաշտպանական կողմին է պաշտպանել։ Հայաստանի քաղաքացուն ազատ են արձակել հենց դատարանի դահլիճից։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը