Դիանա Մալենկոյի էմոցիոնալ շոկն ու Արծրունի դեբյուտը՝ «Կյանք ու կռիվ 2»-ում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBravo.am-ը գրում է.
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերային BRAVO.am-ն անդրադարձել է։ Կինոնկարի երկրորդ մասում Դիանա Մալենկոն եւ թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը մարմնավորում են սիրահար զույգի։ Արծրունը հատուկ ջոկատային Նարեկի կերպարում է, որը սիրահարվում է Լոս Անջելեսից Երեւան եկած մանուշակագույն վարսերով ու փիրսինգներով Լիզին՝ առաջին մասի 4 ընկերներից Էդուարդի դստերը։ Առաջին արձագանքներից դատելով՝ նրանց խաղն ու համարձակ կերպարները տպավորել են դիտողներին։
Դիանան, տեղեկանալով, որ մարմնավորելու է Լիզին, անչափ ուրախացել է: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ այս կերպարն իրեն որպես դերասանուհի աճելու, ավելին անելու հնարավորություն է տվել: Նա հատուկ այս դերի համար գունափոխել էր մազերը.«Շատ կցանկանամ, որ այսօրվա երիտասարդները մի փոքր վարակվեն Լիզի համարձակությունից։ Նրա տեսակն իրոք պակասում է. հնարավոր է՝ կողքից ասում են՝ մեր երիտասարդներն անկեղծ են, չեն վախենում, բայց՝ չէ, նրանց մեջ գժություն չկա։ Իմ մեջ մի քիչ կա Լիզի խենթությունը, ամենասուր տեղերում ճիշտն ասելը, բայց ես նախանձում եմ իմ կերպարին, որովհետեւ այդքան համարձակ չեմ։ Իմ կերպարից լիարժեք հաճույք ստացա նկարահանումների ավարտին, երբ նա աճեց, մեծացավ ու փոխվեց»։
Շարունակությունը` այստեղ: