Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմի հարցով հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բանակցություններ ենք վարել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել ենք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակներում: Մենք մշտական կապ ենք պահպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ այդ թեմայով, երեկ ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ»,- ասել է Չավուշօղլուն: