Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտահերթ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի խորհրդարանը Գոդաբայա Ռաջապաքսին կոչ է արել լքել իր պաշտոնը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։