Պատմության այս օրը (հուլիսի 11)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ազգաբնակչության համաշխարհային օր, Շոկոլադի համաշխարհային օր, Եվրոմիություն՝ Սերեբրիցայի բնակիչների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Բելգիա՝ Ֆլանդրիայի հետ միասնության օր, Իտալիա՝ Սուրբ Ռոզալինի փառատոնի օր, Կիրիբատի՝ Ավետարանի օր, Մոնղոլիա՝ Ազգային հեղափոխության օր, Լեհաստան՝ Լեհաստանի բնակիչների նկատմամբ ուկրաինական ազգայնականների կողմից իրականացրած ցեղասպանության զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Լուսային օպերատորի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
552- սկսվել է Հայոց մեծ թվականը:
1825-ծնվել է գրող, դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:
1911- ծնվել է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Էդուարդ Թոփչյանը):
1969- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ Նաիրի Զարյանը:
1983- բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ-Գործարանային» կայարանը:
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լյուքսեմբուրգի հետ։
2001- Ժնևում ստեղծվել է «բարձր մակարդակի Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողով», որը պետք է նպաստեր երկու կողմերի միջև տարվելիք երկխոսության և համագործակցության զարգացմանը:
2003-Հայաստանի հանրապետական կուսակցության, «Օրինաց երկիր»-ի և Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավարները նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր, որի նպատակը եղել է Ազգային Ժողովի երրորդ գումարման ժամանակահատվածում ուժեղ, կայուն օրենսդիր և գործադիր իշխանություն ունենալը:
2004 - «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
2007-Ստամբուլում հրատարակվող «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին Թուրքիայում հետմահու շնորհվել է «Մամուլի ազատություն-2007» մրցանակ:
2010- տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 7-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը:
2012 «Քինգ դե լյուքս» ընկերությանը պատկանող Աբովյան-Երևան և Չարենցավան-Երևան երթուղու մի քանի տասնյակ վարորդներ գործադուլ են հայտարարել: Ըստ նրանց՝ արդեն մոտ վեց ամիս է Գագիկ Ծառուկյանի բարեգործական անվճար ավտոբուսների պատճառով տուժում է իրենց գործը:
2021- Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս կես տարով:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1576 –Մարտին Ֆրոբիշերի արշավախումբը հայտնագործել է Գրենլանդիան:
1663 –վախճանվել է ֆրանսիացի բնանկարիչ Լյուբեն Բոժենը:
1700- Բեռլինում հիմնադրվել է Պրուսիայի գիտությունների ակադեմիան։
1776 –կապիտան Ջեյմս Կուկի «Resolution» և «Discovery» առագաստանավերից կազմված արշավախումբը դուրս է եկել Պլիմուտից իր վերջին նավարկությանը:
1783 –Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան դադարեցրել է շոգենավի ստեղծմանն ուղղված աշխատանքները՝ համարելով դա անհեռանկարային:
1893- ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացել է առաջին արհեստական մարգարիտը:
1916- ծնվել է ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից մեկը հանդիսացող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Պրոխորովը:
1919 –Հոլանդիայում առաջին անգամ մտցվել է 8 ժամյա աշխատանքային օր:
1921-Կարմիր բանակի օգնությամբ Մոնղոլական ազգային բանակը, հաղթանակ տոնելով չինական օկուպացիոն բանակի և սպիտակգրավրդիականնների նկատմամբ, Մոնղոլիայում հաստատել է ժողովրդական իշխանություն:
1934-ծնվել է իտալացի մոդելյեր, Armani ընկերության հիմնադիր Ջորջո Արմանին:
1937-վախճանվել է ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ջորջ Գերշվինը:
1942 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Լենինգրադի շրջանի հնահավատների Տուխովեժի գյուղի շրջակայքում գերմանացիների կողմից գերի է վերցվել գեներալ Վլասովը:
1971-Պիտսբուրգում կայացել է «Հիսուս Քրիստոս-սուպերաստղ» ռոք-օպերայի պրիմիերան:
1975- Չինաստանի Հյուսիս-արևելքում հայտնաբերվել է 6 հազար հին ռազմիկների արձանների գերեզմանոց:
1985 – առաջին անգամ Playboy ամսագրում հրատարակվել են փոփ-աստղ Մադոննայի մերկ լուսանկարները:
1989 –Ռուսաստանում սկսվել է Կուզբասի հանքափորների գործադուլը:
1995- Բոսնիական պատերազմի ժամանակ սերբական զորքերը գրավել են Սրեբրենիցան և սպանել մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու:
2010- Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձել է ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը