Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել. Արծրուն Հովհաննիսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԿապանի տարածաշրջանի Գեղի գյուղի հատվածում տեղի ունեցածը վթար չի եղել և ոչ մեկը չի տուժել: Որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
"Նման լուրեր տարածելը առանց ճշտումների անթույլատրելի է",- գրել է նա:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, իբր` ՀՀ ՊՆ համարանիշներով "Ուրալ" մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը, 26 զինծառայող վիրավորվել է։