Թուրքիայի հանգստյան գոտում անտառային հրդեհներից մոտ 20 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Թուրքիայի Դաթչա հանգստյան գոտում անտառային հրդեհների հետևանքով 19 մարդ է տուժել։ Տեղեկությունը թվիթերյան իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
«Ցավոք, Դաթչայում անտառային հրդեհը շարունակվում է։ Այս պահին միջադեպի հետևանքով տուժել է 19 մարդ։ 9 մարդու բուժումը դեռ շարունակվում է, 9 հոգի դուրս է գրվել, մեկը բուժման կարիք չի ունեցել։ 84 հոգանոց մեր բուժանձնակազմը հերթապահում է շտապօգնության 18 մեքենաներով»,- գրել է նա։
Թուրքական Դաթչա հանգստյան գոտում երեկ բռնկված անտառային հրդեհը չեն կարողանում մարել սաստիկ քամու պատճառով։ Մարման աշխատանքներում ներգրավված են ավելի քան 10 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ռազմական տեխնիկա: Իշխանությունները չեն բացառում դիվերսիան և միտումնավոր հրկիզումը։