ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է ռուսական ինքնաթիռների առևանգման՝ ուկրաինական հետախուզության օպերացիան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ խափանել է ռուսական մարտական ինքնաթիռներ առևանգելու՝ ուկրաինական ռազմական հետախուզության գործողությունը, որը վերահսկվում է ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել և դադարեցրել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության կողմից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի մարտական ինքնաթիռների առևանգման գործողությունը, որը վերահսկվում էր ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների կողմից», - ասվում է անվտանգության ծառայության հայտարարության մեջ: .
«Ուկրաինայի ռազմական հետախուզության աշխատակիցները, հանդես գալով իրենց երկրի քաղաքական ղեկավարության անունից, փորձել են ռուս ռազմական օդաչուների հավաքագրել դրամական պարգևի և ԵՄ երկրներից մեկի քաղաքացիություն ստանալու երաշխիքների համար՝ համոզելու նրանց թռչել և վայրէջք կատարել Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող օդանավակայաններում»,- ասված է հաղորդագրությունում։
Այս գործողության մեջ ներգրավված ուկրաինական հատուկ ծառայությունների աշխատակիցները և նրանց հանցակիցները պարզվել են։