ՆԱՏՕ-ի որոշ երկրներ աջակցում են Կիևի կողմից օտարերկրյա վարձկանների հավաքագրմանը․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի որոշ երկրներ աջակցում են Կիևի՝ Դոնբասում ռազմական գործողություններին մասնակցելու համար օտարերկրյա քաղաքացիների հավաքագրման գործողություններին, սակայն չեն բարձրաձայնում այդ մասին, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի նոր մարտահրավերների ու սպառնալիքների վարչության տնօրեն Վլադիմիր Տարաբինը։
«Ռուսաստանի Դաշնությունն ուշադիր հետևում է Ուկրաինայի իշխանությունների կողմից օտարերկրյա քաղաքացիների հավաքագրմանը, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի որոշակի երկրների լուռ աջակցությամբ Արևելյան Ուկրաինայում կիևյան ռեժիմի կողմից ռազմական գործողությունների անցկացման համար», - ասել է դիվանագետը:
Նա նաև ընդգծել է, որ հավաքագրման գործընթացում ներգրավված են ոչ միայն ոչ կառավարական կազմակերպությունները, այլև Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններն արտերկրում, ինչը հակասում է միջազգային պայմանագրերին, մասնավորապես՝ 1961 թվականի Դիվանագիտական հարաբերությունների մասին վիեննական կոնվենցիային։