Փորկապության առաջացման պատճառներն ու դրանից ազատվելու արդյունավետ և պարզ միջոց
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՓորկապությունը խնդիր է, որին բախվում է մարդկանց մեծամասնությունը: Սա հիմնականում կապված է սննդակարգում վատ սովորությունների (օրինակ վերամշակված ու զտված սնունդ) և ֆիզիկական վարժությունների բացակայության հետ: Սակայն փորկապությունը կարող է պայմանավորված լինել նաև այլ գործոններով.
· սթրես,
· քնի պակաս,
· տարիք,
· որոշ դեղամիջոցներ,
· որոշ վիտամիններ,
· մանրաթելերով ու ջրով սննդի պակաս:
Սակայն այս խնդիրը կարելի է լուծել մի յուրահատուկ բաղադրատոմսի օգնությամբ.
Բաղադրությունը.
· 1 բաժակ արմավ,
· 1 բաժակ սալորաչիր,
· 5 բաժակ եռացրակ ջուր:
Պարտրաստման եղանակը.
1. Արմավն (խուրմա)ու սալորաչիրը կտրատել մանր կտորների:
2. Ավելացնել եռացրած ջուրն ու եփել, մինչև ստացվի թանձր զանգված:
3. Ստացված զանգվածը մոտ 20 բաժին է (20 ճ.գ.):
Այս բնական լուծողական միջոցը շատ հարմար է բոլորի համար՝ անկախ տարիքից: Այն կարելի է ավելացնել նախաճաշին (օրինակ՝ յոգուրտին):
Սալորաչիրը հարուստ է սորբիտ պարունակող մանրաթելերով: Սորբիտը բնական շաքար է, որն ազդում է որպես մեղմ լուծողական՝ շատ կարճ ժամանակահատվածում ազատելով տհաճ զգացողություններից:
Նյութի աղբյուրը՝ timefornaturalhealthcare.com