Ես քեզ սիրում եմ.Ագարակավանում կախված 27-ամյա կինը մահվանից առաջ հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԵրեկ իր տան գոմում կախված 27-ամյա Ա.Վ-ն, մահից առաջ sms հաղորդագրություն է ուղարկել ամուսնուն` Գագիկին` գրելով, որ սիրում է նրան: Այս լուրը 27-ամյա 3 երեխաների մոր ինքնասպանության փաստի ցնցված գյուղում քննարկվում է երեկվանից: Tert.am -ին այս գրության մասին պատմեց ընտանիքի հարևան Ծ-ն: Գյուղապետ Խորեն Կիրակոսյանը ևս լսել է, որ կնոջից ամուսնուն եկել է ինչ-որ հաղորդագրություն, բայց բովանդակության մասին տեղյակ չէր:
Ըստ հարևանի՝ կինը երեք անչափահաս երեխայի մայր էր, մեծն արդեն ութ տարեկան է, դպրոց է գնում։ Աղջիկը հարս էր եկել Ապարանից, և բոլորը նրան բնութագրում էին որպես հոգատար մոր: Ամուսինը` Գագիկը գյուղի՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանցից էր:
Ծ-ն ասաց, որ բոլորի համար անհասկանալի է, թե ինչու մշտապես հոգատար մայրը, կինն ու հարսը կարող էր դիմել հակի թելով կախվելու քայլին: Հատկապես,եթե նկատի ունենանք, որ նախօրեին այդ տանը խնջույք է եղել և բոլորով նշել են կնոջ սկեսրոջ ծննդյան օրը:
«Էդ մեր համար էլ «շոկ» ա, ընենց բան ա էտի, որ կարող ա ոչ ոք չիմանա, հարևանն էլ չիմանա: Բայց որ լավ, նորմալ ընտանիք, ամուսնուն էլ եմ ճանաչում, նորմալ լավ տղա, ինքը նորմալ մարդ, իր երեխեքին միշտ տանում-բերում էր, ուշադիր, նորմալ ես ոչ մի վատ բան չեմ տեսել»,-ասաց հարևանը:
Թե՛ գյուղապետը, թե՛ մեր զրուցակիցը նշում են, որ ամուսինների, ինչպես նաև ինքնասպանություն գործած կնոջ և սկեսրոջ ու սկեսրայրի միջև լարված հարաբերություններ ու թշնամանք չի եղել, նաև գյուղի համար սովորական, ոչ շատ լավ, ոչ շատ վատ սոցիալական պայմաններում են ապրել:
«Ռուսաստան գնացող-եկող ընտանիք, մի խոսքով»,-նկատեց ընտանիքի հարևանը: