Ադրբեջանը դադարեցրել է «Հատուցում» գործողությունը միջնորդների կոչերից հետո. Բայրամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանը դադարեցրել է «Հատուցում» գործողությունը միջնորդների կոչերից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա որպես Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայի պատճառ նշել է «Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը»։
«Հակառակորդին տրվել են ջախջախիչ հարվածներ: Նույն օրը երեկոյան միջնորդների կոչերից հետո գործողությունը դադարեցվել է»,- ասել է ադրբեջանցի նախարարը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։