Քարդաշյանն ուշագրավ մանրամասներ է բացահայտել իր մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱմերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը www.kimkardashianwest.com կայքում ներկայացրել է իր անձին առնչվող 20 ուշագրավ փաստ, որոնք կհետաքրքրեն 36-ամյա աստղի միլիոնավոր երկրպագուներին:
Ստորև ներկայացնում ենք այդ փաստերից մի քանիսը.
1. Ճակատիս վրա խալ ունեի, որը ստիպված եմ եղել հեռացնել 3 անգամ: Այժմ դրա հետքը մնացել է ու բոլորը կարծում են, թե դա բշտիկ է:
2. Ատամներիս ներսի հատվածից մշտապես կրում եմ ամրացուցիչ, որը ոչ մեկ չի տեսնում:
3. Մարմնիս վրա ունեմ 6 փիրսինգ՝ մեկը՝ որովայնիս, մեկը՝ աջ ակնաջիս, 3-ը՝ ձախականջիս բլթակին, մյուսը՝ ձախ ականջիս վերին հատվածում:
4. Ակնագնդիս վրա խալ ունեմ:
5. Ատում եմ համեմը, մանանեխը, պղպեղը, կապույտ պանիրն ու կարմիր թավիշը:
6. Քնում եմ կիսաբաց աչքերով, ինչը շատերին վախեցնում է:
7. Ամեն տեղ ճամփորդելիս ինձ հետ եմ վերցնում բարձս ու վերմակս:
8. Ես ինձ անխնամ եմ համարում, եթե եղունգներս հարդարված չեն:
9. Քսան տարեկանում ցատկել եմ ինքնաթիռից ու մինչև հիմա վախենում եմ բարձրությունից:
10. Մտերիմներիս շրջապատում ես «ամենաջրիկն եմ»:
11. Սիրում եմ, երբ սենյակում շոգ է լինում, տանել չեմ կարողանում, երբ օդորակիչը միացված է: Ես հասակացա, որ Քանյեն է իմ միակը, երբ իմ քնած ժամանակ նա միացրեց սենյակի ջեռուցումը:
12. Մի անգամ ինձ քիչ էր մնում դուրս հանեին թենիսի ճամբարից տղայի հետ համբուրվելու համար: Դրանից հետո հայրս այնպես էր վրաս գոռում:
13. Երբեք չեմ վախեցել մեղուներից: Միշտ սիրել եմ դրանց բռնել ու հետները խալալ: Դրանք երբեք ինձ չեն խայթում: