Երևանում 4 երեխաների մոր սիրեկանը հրաժարվել է բաժանվել իր կնոջից. սիրուհին ինքնատիպ վրեժ է լուծել
ԻՐԱՎՈՒՆՔ1in.am-ը գրում է.
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Վեներա Բ.-ի գործի դատական քննությունը:
30-ամյա Վեներան ամուսնալուծված է, չի աշխատում, խնամքին ունի 4 անչափահաս երեխա:
Նա մեղադրվում էր սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ Վեներայի կրտսեր դուստրը ծնվել է 2016 թվականի հուլիսի 16-ին՝ Կարեն Շ.-ի հետ ունեցած արտաամուսնական կապից:
Օգոստոսի 19-ին երեխայի հայր Կարենը ցանկացել է տեսնել իր մեկ ամսական երեխային ու երեկոյան ժամը 22-ի սահմաններում գնացել է Վեներա Բ.-ի կողմից վարձակալած՝ Երևանի Ամառանոցային 2-րդ տարածքում գտնվող վագոն-տնակ:
Նա տեսել է, որ չորս անչափահաս երեխաները, նաև՝ մեկ ամսական աղջնակը վագոնում մենակ են, Վեներան տանը չէ:
Կարենը զանգել է Վեներային, հարցրել է, թե որտե՞ղ է, ինչո՞ւ են չորս անչափահաս երեխաները վագոն-տնակում մենակ:
Վեներան վիճել է Կարենի հետ, ասել է, թե տուն չի վերադառնալու, Կարենը պիտի իր բոլոր երեխաներին պահի, իսկ դրա համար նա պետք է ամուսնալուծվի կնոջից ու գա իր հետ համատեղ ապրելու: Կարենը մերժել է Վեներային, վերջինս էլ որոշել է նրանից վրեժ լուծել:
Օգոստոսի 24-ին, ըստ դատական ակտի, Վեներան, վրեժ լուծելու նպատակով, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է տվել, թե օգոստոսի 19-ին, ժամը 22-ի սահմաններում Կարեն Շ.-ն ոգելից խմիչք օգտագործած վիճակում եկել է իր վագոն-տնակ, անհիմն վիճաբանել է իր հետ ու ոտքերով, ձեռքերով ծեծել է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Վեներա Բ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել:
Նա հայտնել է, որ օգոստոսի 19-ին ինքը Կարեն Շ.-ին չի հանդիպել: Ժամը 22-ի սահմաններում նրա հետ հեռախոսային խոսակցություն է ունեցել: Կարենն ասել է, թե եկել է իր վարձակալած տնակ ու տեսել է, որ երեխաները մենակ են:
Ինքը պահանջել է, որ Կարենը բաժանվի կնոջից ու իր հետ համատեղ ապրի՝ պահելով իր բոլոր երեխաներին:
Կարենը մերժել է, ինքն էլ ջղայնացել ու որոշել է վրեժ լուծել՝ սուտ հաղորդում տալ, իբր՝ Կարենը ծեծել է իրեն:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում