Ինչ է պատահել երգիչ Ֆորշին, նրան տեղափոխել են հիվանդանոց
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Ֆորշ» ակումբում երգելու ժամանակ կտրուկ վատացել է երգիչ Ֆորշի ինքնազգացողությունը:
Այս մասին Sputnik Արմենիային պատմեց ականատեսը: «Երգելու ընթացքում Ֆորշը գունատվել է, ընկերներն իջեցրել են բեմից։ Շտապօգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխել նրան»,-գրել է կայքը:
Մենք «Ֆորշ» ակումբից փորձեցինք ճշտել, թե ինչպես է երգչի վիճակը:«Ֆորշը մի քիչ վատառողջ էր, սակայն բեմից իրեն ոչ ոք չի իջեցրել, այժմ նա իրեն արդեն լավ է զգում, հիվանդանոց չի տեղափոխվել, շտապօգնության բժիշկները նրան զննեցին եւ վերջ:
Համերգը չի ընդհատվել, Ֆորշը կառողջանա, նա ինքը երաժիշտների սենյակից քայլելով դուրս եկավ, հնարավոր է` վաղն էլ գա ակումբ»,-հայտնեցին hraparak.am-ին: