Ալեքսանդր Մակենդոնացին մահանալուց առաջ բանակի հրամանատարին ստիպեց կատարել իր վերջին երեք ցանկությունները. Որո՞նք էին այդ երեք ցանկությունները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԻր մահից առաջ Ալեքսանդր Մակենդոնացին կանչում է բանակի գլխավոր հրամանատարին և նրան հայտնում իր երեք ցանկությունները, որոնք հրամանատարը պետք է հետևի, որ ի կատար ածվեն նրա մահից հետո.
Նախ` նա հանձնարարեց, որ իր դին իրենց ձեռքերի վրա տանեն ժամանակի լավագույն բժիշկները:
Նրա երկրորդ ցանկությունն այն էր, որ ճանապարհի երկայնքով մեկ, որտեղով կտանեն իրեն, թափվեն ոսկե մետաղադրամներ և թանկարժեք քարեր:
Եվ վերջին ցանկությունն այն էր, որ նրա ձեռքերը դուրս լինեն դագաղից և բոլորին տեսանելի:
Զորահրամանատրը, լսելով այս ամենը, զարմացած հարցնում է նման ցանկությունների պատճառը, ինչին Մակեդոնացին պատասխանում է.
Թող լավագույն բժիշկներն իրենց ձեռքերի վրա տանեն իմ դին, ու բոլորը տեսնեն, որ անգամ լավագույն բժիշկներն անզոր են մահվան առաջ:
Շաղ տուր վաստակած ոսկին ճանապարհին, ու թող բոլորը տեսնեն, որ հարստությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, այս աշխարհում էլ մնում է:
Թող բոլորը տեսնեն իմ ձեռքերը և ականջներին օղ անեն, որ անգամ աշխարհակալ Մակեդոնացին այս աշխարհից հեռացավ ձեռնունայն: