Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 4-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումը երկրի հարավային և կենտրոնական հատվածներում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական հատվածի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը, ասվում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
Նշենք, որ արգելքը սահմանվել է փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո: