Ժամանակն է, որ մարդիկ մոռանան մեր ընտանեկան հարցերը. Հովհաննես Ազոյանն ու Մերին կրկին միասի՞ն են
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԴերասան Հովհաննես Ազոյանի նախկին կինը՝ Մերի Մարտիրոսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հովոյի ու երեխաների համատեղ լուսանկարները՝ չմեկնաբանելով դրանք:Վերջինս լուսանկարների ոչ մի մեկնաբանության չի պատասխանել՝ տեղադրելով «սմայլիկներ»:
Այս լուսանկարները ասեկոսեների մեծ ալիք են բարձրացրել: Այս առիթով Asekose.am-ը կապ հաստատեց Մերի Մարտիրոսյանի հետ՝ ճշտելու արդյոք իր անձնական միկրոբլոգում տվյալ լուսանկարները հրապարակելը նշանակում են, որ զույգը կրկին միասին է:
«Անձանական ոչ մի տեսակ հարցի չեմ անդրադառնում, նորմալ է այն, որ ես լուսանկարներ եմ հրապարակել, քանի որ նա իմ երեխաների հայրն է: Ե՛վ ես, և՛ Հովիկը կարող ենք լուսանկարներ հրապարակել: Կարծում եմ ժամանակն է, որ մարդիկ մոռանան մեր ընտանեկան հարցերը»,- մեր հարցին ի պատասխան նշեց Մերին:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնալուծվել է անցած տարեվերջին: Այդ մասին Հովհաննես Ազոյանը տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում:
Հեղինակ՝ Աննա Հարությունյան