Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկաևը և Անդրկովկասի հեռացող աշխարհաքաղաքական բնույթը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այցը Բաքու, որը պաշտոնապես համընկել է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, կարելի էր անվանել սովորական նշանակության իրադարձության, եթե չլինեին որոշ ուղեկցող այնպիսի հանգամանքներ, ինչի վրա ուշադրություն դարձրին շատ փորձագետներ։

Խոսքն այն դրոշի մասին է, որը Նուր-Սուլթանը սկսեց ցուցադրել իր, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականության մեջ։ Հետևաբար, անմիջապես որոշենք մեկնարկային դիրքը: Ղազախստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, բայց ԵԱՏՄ-ին անդամակցելու ներուժ ունի: Միաժամանակ, երկու պետությունները մտնում են թյուրքալեզու պետությունների դաշինքի մեջ, որը դեռևս չի ձևավորվել որպես լիարժեք միություն։

Ղազախստանի արտահանման մոտավորապես 70-80%-ն անցնում է Ռուսաստանի տարածքով, նույնքան էլ ներմուծումն է։ Նա ակտիվորեն օգտագործում է ռուսական խողովակաշարերի համակարգերն ու նավահանգիստները։ Վերջերս Նովոռոսիյսկում կրճատվել է CPC նավթի բեռնման տերմինալի թողունակությունը, որով իրականացվում է Ղազախստանի նավթի արտահանման 80%-ը։ Մասնագետները դա կապում են անսարքությունների հետ, վերանորոգման համար անհրաժեշտ են պահեստամասեր, որոնք ընկել են արևմտյան պատժամիջոցների տակ։ Այս մասին ասել է Էներգետիկայի և ֆինանսների ինստիտուտի էներգետիկ կառավարման գծով տնօրեն Ալեքսեյ Գրոմովը։

Բայց այնպես է ստացվել, որ ղազախական նավթի փոխադրման հետ կապված խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ Տոկաևը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում ընդգծված կերպով հրաժարվել է ճանաչել ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն: Հատկանշական է, որ մինչ Բաքու այցը Տոկաևը Սոչիում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դրանից հետո էլ ղազախական նավթի փոխադրումների սահմանափակումը շարունակվել է։

Նման իրավիճակում միանգամայն հասկանալի են նավթի մատակարարումների դիվերսիֆիկացման խնդիրը լուծելու Ղազախստանի փորձերը։ Սակայն որոշ քաղաքական ուժեր, հիմնականում Նուր-Սուլթանում և ավելի քիչ Բաքվում, սկսել են իրավիճակը մտցնել Ղազախստան-Ադրբեջան-Թուրքիա եռանկյունու մեջ հայտարարելով, որ խոսքը գնում է Ռուսաստանի տարածքը շրջանցող Ադրբեջանի տարածքով դեպի վրացական նավահանգիստներ միջանցքի կառուցման մասին։ Այսինքն ռազմավարական գործընկերությունը ոչ թե ԵԱՏՄ համատեքստում է, այլ Միջին միջանցքով բացառապես թյուրքական աշխարհի գծով, որը կապում է Եվրասիայի, Չինաստանի խոշորագույն շուկաները Եվրամիության հետ՝ անցնելով Կասպից ծովով, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներով։

Այս իրավիճակում անհրաժեշտ է հիմնական շեշտադրումները կատարել:

Մեկնաբանելով Բաքվի Caliber պորտալի Տոկաևի Ադրբեջան կատարած այցի արդյունքները՝ ղազախ քաղաքագետ Արման Շորաևն ասել է, որ «Ղազախստանի համար, որը լիովին կախված է Ռուսաստանից նավթի և նավթամթերքի փոխադրման հարցերում, Ղազախստանի և Ադրբեջանի միջև Տրանսկասպյան կարևոր միջանցքի իրականացումը ոչ միայն տրանսպորտային ուղիների դիվերսիֆիկացման, այլ նաև Մոսկվայից տնտեսական և քաղաքական կախվածության վերացման խնդիր է»։

Բայց, արդյո՞ք գլխարկը գլխի չափով է: Փորձագետների կարծիքով ղազախական նավթի համաշխարհային շուկաներ մատակարարելու համար ոչ ռուսական երթուղիների ընդլայնման որոշումը «հինգից տասը տարվա» խնդիր է։ Այժմ Նուր-Սուլթանն ու Բաքուն այդքան քանակությամբ տանկերներ չունեն, որպեսզի նավթ տեղափոխեն Կասպից ծովով։ Բայց ցանկացած դեպքում Ադրբեջանը կարողանում է իր խողովակաշարերով անցկացնել 10 միլիոն տոննա ղազախական նավթից ոչ ավելի, ինչը քաջ հայտնի է Նուր-Սուլթանում։

Այդ դեպքում կարելի է ասել, որ որոշակի ուժեր, խաղարկելով «թուրքական խաղաքարտը», խաղում են էսկալացիայի վրա։

Պատահական չէ, որ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Չոլպոն-Աթայում իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի հետ հանդիպման ժամանակ դրականորեն ակնարկել է այն փաստը, որ «Ադրբեջանն ուշադիր հետևում է եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին»։ Նշենք, որ Միշուստինի և Ասադովի հանդիպումը առաջին անգամ նշանակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի հետ։

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամը Ուկրաինայում, բացի աշխարհակարգը վերակողմնորոշելուց, զգալիորեն մեծացրել է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Պոտենցիալ կերպով այն դառնում է հսկայական տարանցիկ հանգույց Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին մեծանում է ԵՄ հետաքրքրությունը Բաքվի էներգետիկ նախագծերի նկատմամբ։

Իհարկե, Ադրբեջանը չի կարող փոխարինել ռուսական գազի ծավալներին, բայց բավականին ունակ է աջակցելու Հարավային Եվրոպայի երկրներին (Իտալիա, Հունաստան, Բուլղարիա) և կարճաժամկետ կտրվածքով մեծացնել Հարավային գազային միջանցքի թողունակությունը։ Եվ հաշվի առնելով միջնաժամկետ հեռանկարում թուրքմենական գազի մատակարարմանը միանալու հնարավորությունը՝ ԵՄ-ն կկարողանա հույս դնել գազի փոխադրման ուղիների դիվերսիֆիկացման վրա։ Բայց սա այն նույն նավն է, որը վտանգավոր է աշխարհաքաղաքական բեռներով ծանրաբեռնվելու համար, այլապես լարվածություն և վախ կառաջանա հարևան Իրանի կողմից, որը բացահայտ հավակնում է մասնակցել Անդրկովկասում ուժերի դասավորությանը:

Այսպես, թուրքական YeniSafak հրատարակությունը աուդիոձայնագրություն է տարածել Իրանի ԱԳ նախկին փոխնախարար, միջուկային համաձայնագրի բանակցությունների մասնակից Էբուլֆեզլ Զուխտեվենդի ձայնով, ով համարվում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը։ Նա հայտարարել է, որ «թուրքերը ցանկանում են վերցնել Զանգեզուրը և կտրել մեր սահմանը Հայաստանի հետ»։

Նրա խոսքերով, «մենք չենք կարող մտածել Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի կամ նույնիսկ ռազմավարական գործընկերության մասին, իսկ Հարավային Կովկասը մեր քաղաքակրթության տարածքն է։ Ադրբեջանը վախեցնող երևույթ է և պոտենցիալ սպառնալիք մեզ համար»։

Բացի այդ Զուխտեվենդան կարծում է, որ «եթե Ադրբեջանը չմիացվի, ապա այն կհարվածի Իրանին քաղցկեղի բջջի պես»։

Նկատի ունենք այն, որ Բաքուն կարող է պոտենցիալ աշխարհաքաղաքական երկփեղկման կետ դառնալ, եթե Անդրկովկասում տիրող ինտեգրացիոն գործընթացները գրագետ չկառավարվեն։ Դրանից հետո անխուսափելի կլինի նոր տրանսֆորմացիայի արտաքին գործոնի ի հայտ գալը, որը զրոյի կհասցնի տարածաշրջանի ներդրումային գրավչությունը։ Այդ առումով Բաքուն ստիպված կլինի կշռադատված քաղաքականություն վարել Անդրկովկասում և Կասպից ծովում ռուսական և իրանական կողմերի համար անվտանգության զգայուն հարցերում։ Ավելին, մանևրելու, միակողմանի դեպի Արևմուտք կամ Թուրքիա թեքվելը, նրա համար արդեն սահմանափակ է։

Այդ իսկ պատճառով Տոկաևի այցը Բաքու, որոշ առումներով, վազք նշանավորվել է որպես վազք դեպի հեռացող բնույթ։ Տարածաշրջանում ի հայտ է գալիս նոր աշխարհաքաղաքական իրողություն, որում Ղազախստանի համար շատ դժվար կլինի որոշել իր տեղը հռչակված ինտեգրացիոն ռազմավարության համաձայն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ни власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: КарапетянНефть Brent подорожала до $75,03 за баррель Самолет совершил экстренную посадку из-за мыши, обнаруженной пассажиром в коробке с едой США готовятся к введению санкций против пророссийского экс-премьера Грузии «У лающей собаки нет зубов, чтобы кусаться»: «Гражданский договор» снова демонстрирует свои страхиАрхиепископ Баграт Галстанян: Настали времена украденной чести и радости Мы ответственны за судьбу армянства перед будущими поколениями: Послание Аршака Карапетяна по случаю Дня НезависимостиОт имени Сержа Саргсяна утром воздана дань уважения и возложен венок в Воинском пантеоне «Ераблур» Архиепископ Езрас Нерсисян освятил новую армянскую церковь в селе Шаумяновском Ростовской области США гордятся тем, что продолжают поддерживать Армению – Блинкен «Интер» на своей официальной странице отметил, что Генрих Мхитарян уже сыграл в клубе 100 матчей «Здесь я понял, что мне хочется много снимать Родину»: Виген Ананян Мэр Еревана направил поздравительное послание по случаю Дня Независимости Республики Армения Число погибших при израильском ударе в Ливане выросло до 12 «Ухудшение отношений с ЕАЭС может иметь цепные и катастрофические последствия для Республики Армения» - Аршак КарапетянГлава делегации ЕС в Армении поздравил республику с Днем независимости По следам скандальных записейГрайр Гегамян назначен военным атташе Армении в США Поправки в Конституции должны быть направлены не на отказ от исторической правды, а на сохранение государственности и территориальной целостности: Аршак КарапетянЗахарова заверила о скором суде над азербайджанскими убийцами миротворцев РФ в Нагорном Карабахе Нефть Brent подешевела до $74,68 за баррель Рубен Варданян – Пашиняну: Каждый думает о действиях другого, исходя из моделей и принципов своей жизни ABC: Израиль 15 лет готовил операцию по подрыву пейджеров в Ливане СМИ: В центре Еревана произошла потасовка с участием десятков человек «Паст». Никол Пашинян в своем «репертуаре». Кто бросит ему спасательный круг? BBC: Что происходит с Рубеном Варданяном и другими армянами в азербайджанских тюрьмах Brent подешевела до $73,32 за баррель на данных API о росте запасов нефти в США В Белом доме ознакомились с мирным планом Зеленского и сочли его рабочим Лига чемпионов: Матчи дня Восьмилетняя девочка угнала автомобиль у собственной матери и 25 минут каталась на нем Всё тайное рано или поздно становится явным Сколько снарядов нужно купить, чтобы эти Индийские артиллерийские средства дали результат? Аршак КарапетянВ армянских церквях России и Беларуси отметили праздник Воздвижения Животворящего Креста Господня Brent торгуется у $71,6 за баррель Статуя богини Анаит доставлена из Великобритании в Армению В Армению доставлены 6 мусоровозов – они будут переданы мэрии Еревана Два человека пострадали в ДТП в Лорийской области Летевший из Еревана в Москву борт «Аэрофлота» вынужденно сел в Астрахани Архиепископ Галстанян посетил парламент Армении – он готов к встрече с представителями правящей партии Задержан глава военного представительства Минобороны РФ «Подарок» власти Аршаку КарапетянуОтношения Армении с Россией должны быть на самом важном месте, а у Запада нет того продукта безопасности, который он может предоставить Армении: Аршак КарапетянВИДЕО։ Диаспора имеет серьзный потнциал для обеспечения безопасности Армении: КарапетянДТП в Ереване: водитель скончался в больнице В МИД РА 16 сентября состоится официальная встреча министров иностранных дел Армении и Франции Оверчук о разблокировке коммуникаций: Россия готова помогать, исходя из принципов суверенитета и юрисдикции Армении После проливного дождя Ереван вновь затопило Рукописную Библию XIV века продали почти за $7 млн. Диаспора имеет серьезный потенциал для обеспечения безопасности Армении: Карапетян
Самое популярное