ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 19-ամյա զինծառայողի առողջական վիճակից
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱրցախում այսօր` փետրվարի 8-ին, վիրավորում ստացած զինծառայող Կորյուն Կիրակոսյանն այս պահին վիրահատվում է:
19-ամյա Կորյուն Կիրակոսյանը վիրավորում է ստացել գլխի շրջանում, այժմ գտնվում է Մարտակերտի հոսպիտալում: Վիճակը գնահատվում է ծանր:
Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը:
Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը: