Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկը բ**ություն է արել, մյուսը՝ գողություն. Երևանում մարմնավաճառն ու նրա ընկերը պարսիկներին թալանելու ձև են գտել

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Մարիամ Ա.-ի և Հայկ Հ.-ի գործի դատական քննությունը:

25-ամյա Հայկը մեղադրվում էր խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով, իսկ նրա հասակակից Մարիամը՝ այդ ավազակային հարձակման օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով:

Ըստ դատական ակտի՝ Հայկն ու նրա երկու ընկերները նախնական համաձայնության են եկել՝ Երևան ժամանած պարսիկների վարձակալած բնակարաններ մուտք գործել, վախեցնել նրանց ու զենքի գործադրմամբ հափշտակել գումարներ և թանկարժեք իրեր:

Հանցագործության կատարումը հեշտացնելու նպատակով՝ հարմար «զոհեր» ընտրելու, նրանց վարձակալած բնակարանի տեղը պարզելու, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկություններ ստանալու, հարձակման ընթացքում պարսիկների հետ խոսելիս «թարգմանչուհի» ունենալու համար Հայկն իր մտադրության մասին հայտնել է մարմնավաճառությամբ զբաղվող ու իր «արհեստի» շրջանակներում պարսկերենին տիրապետող ընկերուհուն՝ Մարիամին:

Վերջինս համաձայնության է եկել տղաների հետ:

Պայմանավորվել են, որ Մարիամը Երևանի Հանրապետության հրապարակում կմոտենա պարսիկ տղամարդկանց, մարմնավաճառական ծառայություններ կառաջարկի:

Պարսիկների հետ համաձայնության գալու դեպքում կգնա նրանց վարձակալած բնակարան, տեղում կծանոթանա իրադրությանը: Եթե իրադրությունը «նպաստավոր» լինի, հեռախոսով կհայտնի դրսում սպասող տղաներին՝ նկարագրելով բնակարանի տեղը, տրամադրելով այլ անհրաժեշտ տեղեկություններ:

Ըստ մշակված ծրագրի՝ տղաները պետք է թակեին բնակարանի դուռը, մուտք գործեին բնակարան ու նախապես իրենց հետ վերցրած ատրճանակով վախեցնելով պարսիկներին՝ պետք է հափշտակեին նրանց մոտ եղած գումարները, զարդերն ու  այլ թանկարժեք իրերը:

Ըստ դատական ակտի՝ 2015 թվականի սեպտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում Մարիամը Հանրապետության հրապարակում հանդիպել է իր ծանոթուհուն, նույնպես մարմնավաճառությամբ զբաղվող Սուսաննային: Վերջինիս չասելով իր, Հայկի ու նրա ընկերների նախնական պայմանավորվածության մասին, Մարիամն առաջարկել է մոտենալ հրապարակում գտնվող պարսիկներին ու միասին առաջարկել իրենց մարմնավաճառական ծառայությունները:

Մարիամն ու Սուսաննան մոտեցել են Իրանի քաղաքացիներ Ռասուլին, Մոհամադին ու Մեհդիին: Համաձայնության են եկել, պայմանավորվել գնի վերաբերյալ, ապա միասին գնացել են Երևանի Մովսես Խորենացի փողոցի 25 շենքում պարսիկների վարձակալած բնակարան:

Ճանապարհին պարսիկներից մեկն ու աղջիկները մտել են «Երևան սիթի» սուպերմարկետ, գնումներ են արել:

Վարձակալած բնակարանում աղջիկները պարսիկների հետ հաց են կերել, խմել են, հետո լողանալու պատրվակով երկուսով մտել են լոգասենյակ:

Մարիամը այնտեղից հեռախոսազրույց է ունեցել Հայկի հետ, նրան հայտնել է բնակարանի գտնվելու վայրը, ներսում տիրող իրավիճակը, պարսիկների քանակը:

Հայկը երկու ընկերների հետ եկել է այդ բնակարան, թակել է դուռը: Դուռը բացած պարսիկին հրելով՝ երեք երիտասարդները մուտք են գործել բնակարան:

Հայկը ներկայացել է որպես ոստիկան, ապա գոտկատեղում կրած ատրճանակն ուղղել է պարսիկների վրա, սպառնալիքներ է տվել ու պահանջել է գումար և թանկարժեք իրեր:

Ըստ դատական ակտի՝ պարսիկներից հափշտակել են 87 հազար  300 դրամ արժողության ձեռքի ժամացույց, 388 հազար դրամ արժողության ոսկե շղթա ու կախազարդ, 400 դոլար և 100 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև «Սոնի» ֆիրմայի 1 բջջային հեռախոս՝ տուժողներին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ապա հարձակված տղաները, իրենց ավարը վերցնելով, երկու աղջիկների հետ հեռացել են բնակարանից:

Ամբաստանյալ Մարիամն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե դեպքից մեկ օր առաջ ակումբում հանդիպել է ծանոթուհի Սուսաննային: Վերջինս հարցրել է մարմնավաճառական գործերից, իսկ ինքն ասել է, թե տուրիստներից խաբեությամբ գումարներ է հափշտակում:

Սուսաննան ցանկություն է հայտնել իր հետ գնալու նմանատիպ գործի:

Պայմանավորվել ու հաջորդ օրը հանդիպել են Հանրապետության հրապարակում: Ծանոթացել են երեք պարսիկների հետ, պայմանավորվել են մարմնավաճառական ծառայություններ մատուցել: Գնացել են խանութ, ապա՝ նրանց վարձած բնակարան: Հաց են կերել, խմիչք են օգտագործել:

Որոշ ժամանակ հետո իրենք պարսիկներից պահանջել են պայմանավորված գումարները, բայց նրանք ասել են, թե կվճարեն «գործն անելուց» հետո: Սկսել են իրենց քաշքշել:

Ինքն ասել է, թե «գործը կանեն» միայն լոգանք ընդունելուց հետո: Սուսաննայի հետ մտել են լոգասենյակ: Ինքն այնտեղից զանգել է Հայկին, խնդրել է, որ նա գա ու իրենց այնտեղից «հանի»:

Մի քանի րոպե հետո Հայկը թակել է բնակարանի դուռը: Պարսիկները դուռը բացել են: Հայկի հետ երկու տղաներ են եղել, որոնց ինքը նախկինում չէր տեսել ու չէր ճանաչում:

Հայկն իրենց խնդրել է, որ թարգմանեն, թե եկել են աղջիկների ու նրանց գումարների հետևից:

Պարսիկները վախեցել ու թողել են, որ իրենք տղաների հետ դուրս գան բնակարանից:

Քանի որ Սուսաննան Մարիամին ու Հայկին մեղադրող ցուցմունք է տվել, Մարիամն էլ ասել է, թե Սուսաննան շատ լավ տեղյակ է եղել, որ իրենք պարսիկների բնակարան են գնում՝ խաբեությամբ նրանց գումարները վերցնելու և դուրս գալու համար:

Մարիամն ասել է, թե տեղյակ է եղել, որ Հայկը զենք ունի, բայց որ զենքով պիտի մտներ պարսիկների բնակարան, չի իմացել:

Ըստ Մարիամի՝ ինքը պարսկերենին «մի քիչ» տիրապետում է… Դեպքի պահին պարսիկները շատ խմած էին, դրա համար է Հայկը նրանց ասել, որ ոստիկան է: Պարսիկների հետ պայմանավորվել էին 25 հազար դրամով ծառայություններ մատուցել: Իրենք պարսիկներից վերցրել են միայն 56 հազար դրամ, ժամացույց, ոսկե շղթա, հեռախոս չեն վերցրել: Ինքը Սուսաննային տվել է 11 հազար դրամ՝ չգիտի, թե ինչի համար…

Դեպքից հետո իրենք Սուսաննային «իջացրել են հրապարակ»:

Ամբաստանյալ Հայկը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրը Մարիամը զանգել է իրեն ու ասել է, թե ինչ դրության մեջ է՝ պարսիկներն իրենց քաշքշում են: Նա կանչել է, որ ինքը գնա օգնության: Զենքը միշտ իր մոտ է եղել, բայց ինքը ոչ մեկի վրա զենք չի պահել…

Հայկը հայտնել է, թե պարսիկի շղթան ոսկուց չի եղել: Շղթան տվել են՝ մտածելով, թե ինքը ոստիկան է, նրանց պիտի բաժին տանի, իրեն շղթայով «կաշառել են», որ բաժին չտանի: Ինքն էլ շղթան վերցրել է:

Սուսաննայի ցուցմունքի վերաբերյալ Հայկն ասել է, թե այն «կինո է, շառ է…»: Ինքը Սուսաննային դեպքի օրը տեսել է առաջին անգամ…

Սուսաննան իր ցուցմունքներում մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայկն ու նրա ընկերները Մարիամի օժանդակությամբ կատարել պարսիկների վրա հարձակումը:

Մարմնավաճառուհի Սուսաննայի փաստացի ամուսին Մեսրոպիկը հայտնել է, թե դեպքի օրը, ժամը17-ին ինքն է Սուսաննային «իջեցրել հրապարակ»: Սուսաննան ասել է, թե գնում է ընկերուհու ծնունդին…  Ընթացքում ինքը զանգել է նրա տված հեռախոսահամարով, հարցրել է, թե ժամանակն ինչպես է անցնում…

Սուսաննան ասել է, թե շուտով դուրս է գալու: Ինքը նրան հանդիպել է հրապարակում, իրար հետ հաց են կերել ու գնացել են տուն…

Ըստ Մեսրոպիկի՝ Սուսաննան աշխատել է որպես մատուցողուհի: Նա դեպքից հետո պատմել է, որ ինքն ու ընկերուհին «տուրիստների» հետ նստած էին, երբ տուն են մտել երեք տղաներ ու «տուրիստներից» պահանջել են գումար և ոսկի: Սուսաննան ասել է, թե շատ վախեցած էր: Այդ տղաները պահանջել են, որ Սուսաննան «տուրիստների» համար թարգմանի իրենց ասածները…

Տուժողներից՝ Ռասուլը հայտնել է, թե կին ունի և երկու երեխա: Իրանում աշխատում է որպես տաքսու վարորդ: Հայերենին չի տիրապետում:

2015 թվականի սեպտեմբերի 5-ին երկու ծանոթների հետ մեքենայով եկել է Երևան՝ շրջագայելու: Բնակարան են վարձել Խորենացի փողոցում:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում երեքով գնացել են Հանրապետության հրապարակ՝ զբոսնելու: Շատրվանների մոտ իրենց են մոտեցել 25-ից 27 տարեկան երկու աղջիկներ: Մեկը ներկայացել է «Լիանա» անունով: Նրա ուսին ու թիկունքին դաջվածք կար: Աղջիկները ներկայացել են որպես մարմնավաճառներ ու առաջարկել են 10 հազար դրամի դիմաց ծառայություններ մատուցել:

Իրենք համաձայնել են: Գնացել են խանութ, հետո՝ իրենց վարձակալած բնակարանը: Հաց են կերել, մեկ շիշ օղի են խմել բոլորով:

Աղջիկներն ասել են, թե մինչև ծառայություններ մատուցելը պիտի լոգանք ընդունեն: Նրանք երկուսով մտել են լոգասենյակ: Ինքը լսել է, որ հեռախոսով խոսում են: Մի քանի րոպե հետո բնակարանի դուռը թակել են:

Ընկերներից մեկը բացել է դուռը: Ինքն ու մյուս ընկերը սենյակում նստած էին: Անսպասելի կերպով դուռը հրել ու բնակարան են մտել երեք տղաներ՝ մոտավորապես 18-21 տարեկան: Նրանցից՝ «թրաշովը» ինչ-որ փաստաթղթի պես բան է ցույց տվել ու հասկացրել է՝ «պոլիս»: Նա ինչ-որ դեղահաբ է հանել ու ասել է, թե իրենց բնակարանից է:

Լոգասենյակում գտնվող աղջիկները առանց լողանալու դուրս են եկել: Ինքը բարկացել ու ոստիկան ներկայացած տղային հրել է: Վերջինս անակնկալ կերպով գոտկատեղից հանել է սև ատրճանակ, ուղղել է իր գլխին, սպառնալից բաներ է ասել հայերեն:

«Լիանա» ներկայացած աղջիկը պարսկերեն ասել է՝ հանգիստ նստի տեղդ: Ինքը հասկացել է, որ բնակարան մտնողները ոստիկան չեն, նրանք ագրեսիվ են պահել իրենց:

Ինքն ու ընկերները նստել են, քանի որ ատրճանակը պահել էին իրենց վրա: Ինքը մտածել է՝ կարող է կրակեն: «Թրաշովը» ասել է, որ եթե գումար չտան, դեղահաբը կգցեն իրենց բնակարանում ու ոստիկաններին կզանգեն-կհայտնեն:

Նրանք իրենց բնակարանում մնացել են մոտ 20 րոպե: Սեղանի վրայից վերցրել են ընկերոջը պատկանող «Սոնի» հեռախոսը: «Թրաշով» տղան պահանջել է իր պարանոցի ոսկե շղթան: Այն 15 գրամանոց էր, պարսկական մաքուր ոսկուց: Կախազարդը թևերը բացած թռչունի տեսք ուներ: Սեղանի վրայից վերցրել են նաև իր «Ֆիլիպս» ժամացույցը:

«Թրաշովը» ատրճանակը իր վրա պահած՝ իր գրպանից հանել է 70 հազար ՀՀ դրամ, էլի գումար է պահանջել, ընկերները տվել են ևս 30 հազար ՀՀ դրամ: Իր պայուսակի միջից «Թրաշովը» հանել ու վերցրել է նաև իր 400 դոլարը:

Ինքը հասկացել է, որ մարմնավաճառներն ու այդ տղաները նախապես պայմանավորված էին: Նրանք իրար հետ դուրս են եկել ու հեռացել…

Դեպքից հետո Հայկ Հ.-ի մոտ հայտնաբերվել ու առգրավվել է օդաճնշիչ ատրճանակ:

Դատարանն արձանագրել է, որ Մարիամը Հայկի ընկերուհին է, իրենց ցուցմունքներով նրանք աշխատում են օգնել միմյանց՝ խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից: Դատաքննության ընթացքում Մարիամը դիմել է դատարան՝ խնդրելով թույլատրել գրանցելու իր ու Հայկի ամուսնությունը…

Ընդհանուր իրավասության դատարանը Մարիամ Ա.-ին ու Հայկ Հ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների համար:

Մարիամը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Հայկը դատապարտվել է 7 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատիժների սկիզբը՝ 2015 թվականի սեպտեմբերի 9-ից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Рекордный долгожитель Олимпийских игр: Хэйг Прист«Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Генрих Мхитарян начал писать автобиографиюМинистр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Ожидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиСтоимость биткойна приближается к 100 тыс. долларовКурс доллара к рублю в ходе торгов впервые с марта 2022 года превысил 103 рубляБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномЕС направит в Грузию "политическую миссию"Арпине Саркисян будет назначена главой МВД РАКомпания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовГубернатор Армавирской области Давид Худатян будет назначен министром территориального управления и инфраструктур Комитет госдоходов: В Армении установлены случаи не регистрации наемных работников Армянские фехтовальщики завоевали 4 медали на международном турнире в Тбилиси Заместитель мэра Еревана: Главную елку страны украсим прошлогодними ветками и игрушками Арпине Саркисян назначена министром внутренних дел Армении Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст»Погода в Армении На заседании Совета старейшин Еревана приняты льготы по новым транспортным тарифам Отставки глав КГД, СК и АК Армении приняты
Самое популярное