Ինչպես հոգեբանորեն ազդել մարդկանց վրա
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇրջապատողների վրա ազդելու գործընթացն ավելի հեշտ է դառնում որոշակի հոգեբանական տեխնիկաների օգտագործման միջոցով: Այսպիսով՝ դիմացինի մոտ լավ տպավորություն թողնելու համար արեք հետևյալը.
Շողոքորթեք: Առաջին հայացքից սա պարզագույն մեթոդիկա է, որին տիրապետում են բոլորը: Իրականում, այն մի առանձնահատկություն ունի՝ պետք է որպես անկեղծություն ընկալվի, այլապես հակառակ ազդեցությունը կունենա միջանձնային հարաբերությունների վրա: Հետազոտողների կարծիքով՝ բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ շողոքորթությունը հաճախ որպես անկեղծություն են ընկալում, քանի որ նրանք սովորեն են իրենց մասին դրական կարծիքներ լսել: Իսկ ցածր ինքնագնահատական ունեցողները բացասաբար են վերաբերվում շողոքորթներին՝ քանի որ վերջիններիս խոսքերը չեն համապատասխանում սեփական անձի մասին իրենց պատկերացումներին:
Կրկնեք զրուցակցի խոսքերը: Մարդկանց մոտ դրական վերաբերմունք առաջացնելու համար կարևոր է ստեղծել տպավորություն, թե հասկանում եք նրան և համակարծիք եք նրա հետ: Մի փոքր ձևափոխեք զրուցակցի մտքերն ու կրկնեք դրանք: Այս հնարքը հաճախ օգտագործում են հոգեթերապևտները. նրանք կրկնում են այցելուների մտքերը, որպեսզի վերջիններս իրենց հասկացված զգան և վստահության մթնոլորտ ձևավորվի:
Գլխի շարժումներով համաձայնության նշաններ արեք: Խոսելիս մարդիկ միշտ ուշադրություն են դարձնում զրուցակցի շարժումներին՝ հասկանալու համար նրանց վերաբերմունքը: Գլուխը հետ-առաջ շարժելը համաձայնության նշան է: Այս փոքրիկ և պարզ հնարքը ևս կարող է օգնել հաղորդակցման գործընթացում:
Խոստում կորզեք: Խնդրեք զրուցակցին ինչ-որ բան, որը միայն նա կարող է տալ կամ անել Ձեզ համար: Թեկուզ այդ պահին չկարողանա, միևնույնն է «ստիպեք» խոստանա, որ առաջիկայում անելու է: Այդ դեպքում նաև մի նոր հանդիպում «պարտք կմնա» Ձեզ, ինչը հարաբերություններն այլ հարթություն տեղափոխելու և մտերմանալու լավ առիթ կարող է դառնալ: