Լրագրողները բոյկոտեցին Խոակին Կապառոսի ասուլիսը՝ պահանջելով նրա հրաժարականը
ՍՊՈՐՏԼրագրողները բոյկոտեցին Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային ասուլիսը: Միակ հարցը, որը 0:5 հաշվով պարտությունից հետո հետաքրքրում էր լրագրողներին, Կապառոսի հրաժարականն էր, հայտնում է Sport.news.am-ը:
Խոակին Կապառոսը բոյկոտող լրագրողներին ասաց, որ ինքը պայմանագիր ունի մինչեւ նոյեմբերի 20-ը եւ կարող է լքել ասուլիսի սրահը, եթե այլ հարցեր չունեն: Լրագրողների մի մասը հեռացավ սրահից: