Ագրեսիվ մարդկանց հետ շփվելու 7 ոսկե կանոն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆBlogNews
Վեճերն ու բանավեճերը մեր կայնքի անբաժանելի մասն են, և հաճախ մենք ստիպված ենք լինում գործ ունենալ իրոք չափազանց բարդ մարդկանց հետ:
BlogNews-ձեզ է ներկայացնում բարդ և ագրեսիվ մարդկանց հետ շփվելու 7 կենսական կարևոր կանոններ:
Զայրութից ելնելով կոպտելը ոչ մի լավ բանի չի բերի, պարզապես խորը շունչ քաշեք և փորձեք հանգիստ արձագանքել:
Հիշե՛ք, բոլորն էլ սխալվում են: Մի շտապեք քննադատել, գուցե նրանց մոտ չափազանց բարդ շրջան է:
Անկախ դիմացինի ագրեսիայի պատճառներից, մի թույլ տվեք ձեզ ճնշել: Շարունակեք զրույցը հանդարտ և ինքնավստահ եղանակով՝ հիշեցնելով զրուցակցին փոխադարձ հարգանքի մասին:
Կոնֆլիկտ հրահրողը ակնկալում է, որ դուք սկսելու եք ակտիվորեն հակառակվել և հակաճառել: Պարզապես փորձեք հանգստանալ և հնարավորության դեպքում չներքաշվել բանավեճի մեջ:
Թույլ մի տվեք դիմացինի վիրավորական խոսքերին ձեզ կոտրել և փոխադարձ վիրավորոնքների փոխարեն փորձեք հարթել իրավիճակը և այնպես անել, որ դիմացինը սկսի ձեզ լսել:
Չափազանց էմոցիոնալությունը անգամ ամենաամուր փաստարկները երերուն է դարձնում: Բացի այդ, ասեք միայն այն, ինչում վստահ եք և միշտ հիշեք, որ ճշմարտությունը սուրբյեկտիվ երևույթ է և յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը:
Եթե բանավեճը չափից դուրս թեժացել է, փորձեք այն պաղեցնել հումորի միջոցով: Շարժեք ձեր զրուցակցի ծիծաղը և թշնամական մթնոլորտը հօդս կցնդի: