Ռուսաստանը և Ուկրաինան կրկին փոխանակվել են ռազմագերիներով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը և Ուկրաինան նորից փոխանակվել են ռազմագերիներով: Այդ մասին թվիթերյան գրառմամբ հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Պաշտոնյան մանրամասնել է, որ ազատ է արձակվել Ուկրաինայի 6 քաղաքացի: Նրանցից 4-ը՝ զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձինք: