Ո՞րն է 19-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը. ծնողները չեն գտնում անգամ հեռախոսը
ԻՐԱՎՈՒՆՔՇիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում այս գիշեր 19-ամյա երիտասարդի ինքնասպանության պատճառը դեռ պարզ չէ:
NEWS.am-ին թղթակցին Փոքր Մանթաշի գյուղապետ Ժիրայր Հակոբյանը նշեց, որ ամբողջը գյուղը շոկի մեջ է:
«Շատ լավ, խելոք երեխա էր, ոչ մի խնդիր չուներ, նորմալ ընատնիքի զավակ էր: Ինքն էլ գերազանց սովորող էր, Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի 1-ին կուրսի ուսանող էր»,- ասաց գյուղապետը:
Գյուղապետի խոսքով, 19-ամյա Տարոնը ոչ մի գրություն չի թողել, հարազատները նույնիսկ նրա բջջային հեռախոսը չեն կարողանում գտնել:
Նախնական տվյալով, 19-ամյա երիտասարդին կախված են հայտնաբերել այս գիշեր ժամը 01:00-ի սահմաններում` ծառից կախված վիճակում: Այդ ժամանակ ընտանիքը քնած է եղել:
Դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: