ՔԻՉ ԱՌԱՋ ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Շիրակի մարզում. 17-ամյա տղային...
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNews.am-ը գրում է. Շիրակի մարզում այսօր` փետրվարի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հայտնի է դարձել, որ Փոքր Մանթաշ գյուղի տներից մեկի բակում հայտնաբերվել է տվյալ տան 19-ամյա բնակչի դին` ծառից կախված վիճակում: Թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, իրավապահ մարմինները պարզում են:
Հայտնի է դարձել, որ երիտասարդը Երեւանի պետական ճարտարապետական համալսարանի 1-ին կուրսի ուսանող է, նրա անունը Տարոն է: Դեպքը տեղի է ունեցել այսօր գիշերը: Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում