Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 405.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.79 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 402.62 դրամ (աճել է 0.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 461.32 դրամ (նվազել է 0.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.10 դրամով):
Երևանյան բանկերում դոլարը գնվում է 404-409 դրամով, վաճառվում է 414-421 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 392-401 դրամով, վաճառվում է 408-420 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 5.92-6.50 դրամով, վաճառվում է 6.90-7.23 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 410-412 դրամով, վաճառվում՝ 416-417 դրամով:
Եվրոն գնվում է 402-405 դրամով, վաճառվում է 411-412 դրամով:
Ռուբլին գնվում է 6.40-6.50 դրամով, վաճառվում է 6.70-6.75 դրամով: