Հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով ամուսնացած է, հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել տղամարդուն, ով սիրած կին ունի. Օմար Խայամի լավագույն մտքերը
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՕմար Խայամը Իրանի մեծագույն պոետներից է, ինչպես նաև՝ արևելյան ամենահայտնի փիլիսոփաներից մեկը:
Նրա քառյակները լի են իմաստնությամբ, հումորով և համարձակ նկատառումներով: Նրա բանաստեղծական ոճը թույլ էր տալիս ազատ արտահայտել այն, ինչի մասին չէր կարելի բարձրաձայնել:
Այս մասին գրում է cluber.com-ը` ներկայացնելով բոլոր ժամանակների ամենահայտնի իմաստուններից մեկի խոսքերը: Կյանքի և մարդու մասին
1. Մեկը չի հասկանա` ինչպես են բուրում վարդերը, մյուսը դառը բույսերից մեղր կքամի: Մեկին մի մանրուք տաս, ամբողջ կյանքում կհիշի, մեկին էլ կյանքդ նվիրես, չի էլ հասկանա:
2. Որքան ցածրոգի է մարդը, այնքան բարձր է քիթը ցցում: Նա քթով ձգտում է հասնել նրան, ինչին հոգին չի հասել:
3. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:
4. Նույն պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:
5. Մենք ուրախության և տխրության աղբյուր ենք: Մարդն ասես բազմանկյուն կյանքի հայելի լինի. նա և՛ ոչնչություն է, և՛ անչափ հզոր:
6. Որքան հաճախ ենք կյանքում սխալվելով՝ կորցնում մեզ համար թանկ մարդկանց, ջանալով օտարներին հաճոյանալ` հեռանում ենք մերձավորներից, մեծարում ենք նրանց, որ մեզ չաժեն, իսկ ամենահավատարիմներին` դավաճանում: Ով մեզ սիրում է, նեղացնում ենք և ներողություն ակնկալում:
7. Մի' նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ, արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը:
8. Կյանքի հետ, որն ասես մեկ ակնթարթ լինի, վարվիր՝ ասես այն վարձակալած լինի: Սիրո մասին
9. Նվիրել ինքնդ քեզ՝ չի նշանակում մատուցել: Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:
10. Հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով ամուսնացած է, հնարավոր է գայթակղել տղամարդուն, ով սիրուհի ունի, բայց հնարավոր չէ գայթակղել տղամարդուն, ով սիրած կին ունի:
11. Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի մոռանա. քաղցած մնա, բայց մի կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց ոչ նրա կողքին, ով պատահի:
12. Սիրելի մարդու մեջ դուր են գալիս անգամ թերությունները, իսկ ոչ սիրելիների մեջ նյարդայնացնում են անգամ արժանիքները:
13. Պոկված ծաղիկը պետք է նվիրել, սկսած բանաստեղծությունը պետք է ավարտել, իսկ սիրելի կնոջը պետք է երջանկացնել, այլապես չարժեր պայքարել մի բանի համար, որին ի զորու չես հասնել: