Քաղաքագետ. Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը վտանգի տակ է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRegnum.ru–ն գրում է, որ առկա է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու իրական վտանգ, իսկ հետագայում կլինի 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերում տարածաշրջանից։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին հայտնել է ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի աշխատակից Սերգեյ Մելքոնյանը։
«Ռուսական ռազմակայանի առկայությունը Հայաստանի տարածքում կարգավորվում է պայմանագրով։ Ուստի Հայաստանից դրա հրատապ դուրսբերման մասին դեռ չարժե խոսել։ Այլ հարց է այն, որ փաստացի օրակարգում է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, ինչը ցույց է տվել իր անհետևողականությունը Ադրբեջանի վերջին ագրեսիայի ֆոնին։ Այն բանից հետո, երբ Հայաստանը կհայտնվի ԱՄՆ-ի և Եվրամիության ազդեցության գոտում, օրակարգում կլինի տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայության իսպառ բացառումը»,- ասել է փորձագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված է Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան, որը կայազորներ ունի Գյումրիում և Երևանում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը