«Փորձագետը կանխատեսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության զարգացում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIz.ru–ն գրում է, որ Ադրբեջանը կշարունակի ուժ կիրառել Հայաստանի հետ սահմանին իր նպատակներին հասնելու համար: «Iz.ru»–ի թղթակցին նման կարծիք է հայտնել Սևծովյան-կասպյան տարածաշրջանի երկրների սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Նովիկովը։
«Ադրբեջանական կողմը դանդաղ, բայց վստահաբար փորձում է լուծել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը։ Նա ցանկանում է լուծել այդ հարցը, ինչպես ես եմ հասկանում, կա՛մ մինչև այս տարվա վերջ, կա՛մ հաջորդ տարվա առաջին կեսին»,- ասել է Նովիկովը:
Փորձագետի կարծիքով, Բաքուն ցանկանում է կողմերի տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանների սահմանազատման և սահմանագծման շահավետ համակարգ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերացում։
«Հայաստանի իշխանությունների սեփական երկիրը պաշտպանելու անկարողության և չցանկանալու, և բուն հայ հասարակության ճգնաժամային իրավիճակում Ադրբեջանը կշարունակի ուժային քաղաքականությունը»,- եզրափակել է Նովիկովը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը