Թուրքիային նայրդայնացնում է Սփյուռքի գործոնը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի նախապայմաններով կարգավորելու, տարածաշրջանում թուրքերի ազդեցությունը ավելացնելու, ինչպես նաև փաշինյանական իշխանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի խամաճիկ վերածելու գործընթացին ամենաշատը այս պահին խոչընդոտում է հայկական սփյուռքը։ Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ Թուրքիայի պաշտոնյաները ավելի ուժգնացրել են իրենց հարձակումները հայկական սփյուռքի կառույցների դեմ։
Թուրքիայի արտգործխնախարար Մեվլութ Չավուշօղլուն նախօրեին Ստրասբուրգում հանդիպել է թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ և մեղադրանքներ հղել հայկական սփյուռքին, հայտարարել, թե Ֆրանսիայում բնակվող հայերի մի մասն ընդդիմանում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը։ Նախարարը նշել է, թե որոշ համայնքներ դեմ են լավ հարաբերությունների հաստատմանը և թշնամանք են քարոզում և իր թուրք հայրենակիցներին կոչ է արել պայքարել նման օրինակ երևույթների դեմ։
Չավուշօղլուն ասել է, որ թուրք-ամերիկյան ազգային համակարգող խորհուրդը հաջողությամբ պայքարում է Թուրքիայի և թուրք ժողովրդի հասցեին հայ համայնքի տարածած զրպարտությունների դեմ և կոչ արել Ֆրանսիայում գտնվող բավական ազդեցիկ թուրք գործիչներին իրենք ևս ինքնակազմակերպվեն և պայքար մղեն Ֆրանսիայում բավական ազդեցիկ հայկական լոբբիի և հայկական կազմակերպությունների դեմ։ Ըստ էության ակնհայտ է, որ թուրքական իշխանությունների ՝ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մոռանալու նախապայմանը թեև կատարվում է փաշինյանական վարչախմբի կողմից, սակայն հայկական սփյուռքը մտադիր չէ մի կողմ դնել իր հզոր կռվանները և պայքարել թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության դեմ, ընդհակառակը, Սփյուռքի մարմինները, մեր աղբյուրների փոխանցմամբ, ավելի ակտիվացել են համագործակցելը իրար հետ և նախկինում լուրջ հակասություններ ունեցող կառույցները այժմ արդեն համատեղ են փորձում պայքարել Թուրքիայի և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դեմ։
Եվ հենց սա է պատճառը, որ Չավուշօղլուն և նրա ղեկավարներն ակնհայտորեն նյարդայնանում են և հանձնարարում են թուրքերին տեղերում ևս պայքարել հայկական կառույցների դեմ։ Վստահաբար կարելի նշել, որ նրանց այս մտահղացումը ձախողվելու է, քանի որ ի տարբերություն հայաստանյան քաղաքական դաշտի, Սփյուռքի կառույցները փաշինյանական ապիկար և դավաճան իշխանության վերահսկողության տակ չեն գտնվում։
Մարատ Երամյան