Եվրամիության հինգ երկրներ գազի գնի սահմանափակման երկու տարբերակ են առաջարկում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵՄ հինգ երկրներ համատեղ հայցով դիմել են Եվրահանձնաժողովին՝ գազի գնի բարձրացումը սահմանափակելու երկու տարբերակ ուսումնասիրելու եւ հնարավոր լուծումներ առաջարկելու համար՝ փորձելով զսպել գների աճը, հայտնել է Հունաստանի էներգետիկայի նախարարությունը:
Եվրամիությունը հաջորդ շաբաթ գազի համատեղ գնումներ գործարկելու եւ գազի գնի այլընտրանքային հենանիշ մշակելու առաջարկներ կներկայացնի, սակայն չորեքշաբթի ԵՄ նիստի ժամանակ չի որոշվել, թե կներառի արդյոք փաթեթը գազի գների սահմամնափակում, հաղորդում է Reuters-ը:
ԵՀ-ին ուղղված նամակում Հունաստանի, Իտալիայի, Բելգիայի, Նիդեռլանդների եւ Լեհաստանի էներգետիկայի նախարարներն առաջարկել են համապատասխան պայմանագրերում փոփոխել Հոլանդիայի TTF գազի գնի հղումները՝ ԵՄ իրավական եւ/կամ կարգավորիչ միջոցառման միջոցով:
Բրյուսելն ասում է, որ անհրաժեշտ է նոր ինդեքս, քանի որ TTF-ի հիմնական վերահսկիչ ցուցանիշը հիմնված է խողովակաշարերի մատակարարումների վրա եւ այլեւս չի ներկայացնում այնպիսի շուկա, որտեղ հեղուկ բնական գազն ավելի շատ է:
Նախարարները նաեւ ցանկանում են, որ ԵՄ-ն ուսումնասիրի գազի մեծածախ գների սահմանը եւ առաջարկի եւ պահանջարկի համապատասխանության առանձին մեխանիզմը, եթե այդ սահմանը գերազանցվի արտաբորսային տրանսակցիաների եւ տենդերների միջոցով: