Փորձագետ. Հայաստանը շարունակում է թուրքական պայմաններով շարժվել դեպի «հարաբերությունների նորմալացում»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐRegnum.ru–ն գրում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա միայն Բաքվի և Անկարայի առաջադրած պայմաններով։ Այդ մասին regnum–ի թղթակցին հայտնել է Kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։
«Փաշինյանի Պրահայի շրջագայությունը բաղկացած էր բազմաթիվ հանդիպումներից, այդ թվում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ Իլհամ Ալիևի հետ երկփուլ բանակցություններից։ Այնուհետև հանդիպում է եղել Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը նկարահանվել է գունեղ ֆոտոսեսիայով, եղել է նաև երկկողմ հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Հանդիպումների այդ շարքը, կարծում եմ, ուղղված էր մեկ ընդհանուր նպատակի, որն է առաջ մղել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարը, որի այս տարի իրականանալու հավանականության վրա Ալիևն արդեն ուշադրություն է հրավիրել։
Սա, իմ կարծիքով, վկայում է Հայաստանի ներկայիս ղեկավարության լուրջ առաջընթացի մասին՝ մոտենալ խաղաղության դարաշրջանին, որին նրանք նպատակաուղղված շարժվում են 2018 թվականին իշխանության գալու պահից սկսած և նույնիսկ ավելի վաղ։ Այսինքն սա կարելի է համարել Հայաստանի կողմից թյուրքական հարևանների հետ նրանց համար արտոնյալ պայմաններով Անկարա-Երևան-Բաքու եռանկյունում հարաբերությունների կարգավորման բնական փուլ։ Այլ կերպ լինել չի կարող, քանի որ Հայաստանն այժմ, մեղմ ասած, աննախանձելի վիճակում է»,- Անդրեյ Արեշևը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Պրահայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը