Զբոսաշրջիկը զիփլայն վարելիս ընկել է և մահացել. Տեսանյութ
ՎԻԴԵՈ
Բրազիլիայի հայտնի ծովափնյա հանգստավայրում տեղացի զբոսաշրջիկը զիփլայնով անցել է ավազաթմբի վրայով և մահացել դժբախտ պատահարի հետևանքով: Տղամարդու մահվան տեսանյութը հրապարակում է Globo պորտալը։ Բրազիլիայի հյուսիսում գտնվող Բելեմ քաղաքից 39-ամյա Սերջիո Մուրիլո դե Լիմա Սանտանան (Sergio Murilo de Lima Santana) իր հանգիստն է անցկացրել երկրի արևելյան ափին գտնվող Canoa Quebrada ծովափնյա հանգստավայրում: Տղամարդը որոշել է փորձել զբոսաշրջիկների շրջանում հայտնի զիփլայնը:
Նկարահանված կադրերում հայտնվել է ողբերգության պահը. երբ տղամարդը գրեթե մոտեցել է հեռավորության կեսին, մալուխը լարված պահող հենարաններից մեկը թեքվել է, և զբոսաշրջիկը տապալվել է գետնին։ Դեպքի վայր ժամանած շտապօգնությունն արձանագրել է տուժածի մահը։ Նշվում է, որ իշխանությունները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան պատճառների վերաբերյալ։ Քաղաքային իշխանությունները շրջանի բոլոր զիփլայններն արգելել են՝ մինչև անհրաժեշտ ստուգումները չանցկացվեն։