Ադրբեջանում թուրքական զորքերի մանդատը երկարացվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում թուրքական զորքերի մանդատը երկարացվել է, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:
Թուրքական զորախումբը երկրում կմնա ևս մեկ տարի՝ երրորդն անընդմեջ։
Թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու մասին առաջին անգամ հավանություն է տրվել Թուրքիայի խորհրդարանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 17-ին։
Առաքելության շրջանակը, անձնակազմի քանակն ու տեւողությունը սահմանում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։