10 տարօրինակ առեղծվածներ, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ10 տարօրինակ առեղծվածներ, որոնք գիտնականները չեն կարողանում բացատրել
Թվում է, թե գիտնականներն արդեն ամեն ինչ գիտեն մեր մոլորակի մասին, սակայն դա այնքան էլ ճիշտ չէ:
Ձեզ ենք ներկայացնում 11 խորհրդավոր առեղծվածներ, որոնք դեռ հստակ բացատրություն չեն ստացել:
1. Ինչպե՞ս են կատուները մռռում:
Կատուները մռռում են այն ժամանակ, երբ ուրախանում են, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչպես: Երբ նրանք մռռում են, լսելի չի լինում սրտի բաբախյունը:
Գիտնականներն ասում են, որ կատուները դա անում են ձայնային ակորդների միջոցով: Դրա հաճախականությունը նվազեցնում և թեթևացնում է ցավը, այդ իսկ պատճառով տխուր ժամանակ կատուները մռռում են և միանգամից իրենց «երջանիկ զգում»:
2. Որտեղի՞ց են առաջանում մի շարք արարածներ:
Շատ կենդանատեսակներ փաստացի չունեն նախնիներ: Ոչ ոք չգիտի, թե երբ են երկկենցաղները զարգացել ձկներից, քանի որ առաջին ցամաքային կենդանիները լավ զարգացած վերջույթներ և գլուխ են ունեցել:
Ասում են նաև, որ դինոզավրերը վերացել են բնական աղետի պատճառով, 65 միլիոն տարի առաջ: Միևնույն ժամանակ, չգիտես թե որտեղից, ի հայտ են եկել կաթնասունները:
3. Կովերը մագնիսական կողմնացու՞յց ունեն:
Օգտագործելով Google Earth հավելվածը, գիտնականները ուսումնասիրել են հազարավոր արածող կովերի և մի տարօրինակ բան են նկատել: Կովերի 70%-ը ուտելիս կամ խմելիս գլուխը դեպի հարավ կամ հյուսիս է թեքում: Այս երևույթը գոյություն ունի անխտիր բոլորմայրցամաքներում՝ անկախ եղանակից, տեղանքից և այլ տարբերակիչ հանգամանքներից:
4. Ի՞նչ է դոնդողանման անձրևը:
1994 թ. օգոստոսին Վաշինգտոնում արտառոց դեպք գրանցվեց. անձրևի կաթիլների փոխարեն երկնքից դոնդողանման նյութ էր ցած թափվում: Հաջորդ օրը հազարավոր մարդիկ հարբուխանման հիվանդություն ձեռք բերեցին:
Գիտնականները ուսումնասիրեցին այդ նյութը: Այն պարունակում էր երկու տեսակի բակտերիաներ, որոնցից մեկը կա նաև մարդու մարսողական համակարգում: Սակայն նրանք չկարողացան գտնել բակտերիայի և խորհրդավոր համաճարակի միջև կապը:
5. Քանի՞ մոլորակ կա արեգակնային համակարգում:
Այն բանից հետո, երբ Պլուտոնը սկսեց այլևս չկոչվել մոլորակ, մարդիկ հավատացած են, որ արեգակնային համակարգում գոյությւոն ունեն ութ մոլորակներ: Պլուտոնի մոտ գտնվող Կոյպերի գոտին բաղկացած է սառցե տարրերից: Այդ շրջանում գիտնականները հազարավոր օբյեկտներ են գտել, որոնք շատ ավելի մեծ են, քան Պլուտոնը:
6.Ինչու՞ են մարդիկ կամ աջլիկ լինում, կամ ձախլիկ:
Շատ մարդիկ (70%-95%) աջլիկ են, իսկ նրանց փոքրամասնությունը (5%-30%) ՝ ձախլիկ: Քչերն էլ կարողանում են հավասարապես օգտագործել երկու ձեռքերը:
Գեներն ազդեցություն ունեն, սակայն «ձախլիկ գեն» հասկացություն գոյություն չունի: Սոցիալական միջավայրը նույնպես որոշակի ազդեցություն ունի. երբ ձախլիկ երեխաներին ստիպում են երկար ժամանակ աջով գրել, ժամանակի ընթացքում նրանք աջլիկ են դառնում:
7. Ինչու՞ մեգաֆաունաներն անհետացան:
Մեգաֆաունա կոչվող հսկա կենդանիները անհետացել են մոտ 10,000 տարի առաջ: Շատերի կարծիքով դրա պատճառը կլիմայական պայմաններն են եղել, սակայն ապացույցներ չկան: Մի այլ տեսության համաձայն՝ կենդանիները սովից են մահացել:
8. Ինչու՞ ենք մենք երազներ տեսնում:
Շատերը կարծում են, որ երազներն ուղղակի պատկերներ են և ուղեղի ալիքներ: Մյուսները դրանք ասոցացնում են ցանկությունների, չլուծված խնդիրների, փորձերի հետ:
Երազների ուսումնասիրման գիտությունը կոչվում է օնեյրոլոգիա: Գիտնականները փորձում են ապացուցել, որ երազները խորհրդանշում են մարդկային հոգեբանության մեջ գտնվող ինչ-որ տարրեր, սակայն հստակ դեռ ոչ ոք ոչինչ չգիտի:
9. Ի՞նչ է «տիեզերքի աղմուկը»:
2006 թ. աստղերի նորահայտ աստղերի ուսումնասիրման ժամանակ գիտնականները հանկարակի տարօրինակ աղմուկ են լսել: Ճիշտ է, ձայնը չի կարող տարածվել տիեզերքում, սակայն ռադիոալիքները կարող են: Բայց որտեղի՞ց են դրանք գալիս:
10. Ինչու՞ մենք ունենք արյան տարբեր խմբեր:
Արյան խմբերը արյան բջիջներում տարբեր հակածիններ ունեն: Սակայն գիտնականներըոչ մի կերպ չեն կարողանում պարզել, թե ինչով են դրանք տարբերվում իրարից:
Կա վարկած, որ դա կապված է հիվանդությունների և դիմադրողականության հետ: