«Փորձագետները խոսել են հայ-ադրբեջանական հարաբերություններում Վրաստանի դերի մասին»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐIz.ru-ն գրում է, որ Երևանի ու Բաքվի շահերից է ներկա պայմաններում աջակցել Վրաստանի հետ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացներին։ «Իզվեստիան» պարզել է, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Թբիլիսին այդ գործընթացի վրա։
Քաղաքագետ Արթուր Աթաևը «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է, որ Բաքվի և Թբիլիսիի փոխգործակցությունը հաստատվել է նախագահներ Շևարդնաձեի և Ալիև ավագի օրոք։ Երկու պետությունները համագործակցում են համատեղ ռազմավարական զորավարժություններ անցկացնելով, աջակցվում է նաև տնտեսական համագործակցությանը։ «Հայաստանի համար Վրաստանը դարձել է մի փոքր անհասկանալի գործընկեր ղարաբաղյան պատերազմի համատեքստում։ Ադրբեջանը Վրաստանի համար նախընտրելի գործընկեր է, բայց ներկա պայմաններում որքան շատ լինեն բանակցային գործընթացները, այնքան լավ՝ թե՛ Երևանի, թե՛ Բաքվի համար»,- ասել է փորձագետը։
«Իզվեստիա»-ի հետ զրույցում INION RAS-ի գիտաշխատող Լարիսա Ալեքսանյանը նշել է, որ Վրաստանը ամերիկյան ուշադրության կենտրոնում է և Արևմուտքի առանցքային գործընկերը Հարավային Կովկասում։ «ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում ուղղված է տարածաշրջանային նոր իրողություններում Թբիլիսիի տեղն ու դերը որոշելուն։ Մի կողմից, Վաշինգտոնի կենտրոնացված ուշադրությունը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների հաստատման հարցում Վրաստանի հնարավոր դրական գործառույթի վրա տեղավորվում է ամերիկյան մատնանշված քաղաքականության մեջ։ Մյուս կողմից էլ Վրաստանի՝ որպես «Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան» ռազմավարական եռանկյունու անդամի, նման դերը համապատասխանում է Անկարայի շահերին, որի վերջնական նպատակն է Հարավային Կովկասը ներքաշել իր ազդեցության ուղեծիր։ Ըստ այդմ, նման ձևաչափի իրականացումը չափազանց բացասաբար կանդրադառնա տարածաշրջանում ռուսական դիրքերի վրա և կվնասի Ռուսաստանի Դաշնության կենսական շահերին»,- ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը