Պղնձի գինն իջել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Պղնձի արժեքը երեքշաբթի իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Դոլարի թանկացումը համաշխարհային արժույթների նկատմամբ զսպում է արդյունաբերական մետաղի գնանշումները։
Պղնձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,84 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,5 695 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, պղնձի մեկ տոննայի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 2,28 տոկոսով՝ 7 914,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,79 տոկոսով՝ 2 337 դոլար, ցինկինն ավելացել է 0,42 տոկոսով՝ 2 886 դոլար։