Ռուսաստանցիների ռելոկացիան հյուրընկալող երկրներում առաջացրել է սպասվող գնաճ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐBusiness-magazine.online-ն գրում է, որ հայտարարված մասնակի մոբիլիզացիայի հետևանքով ռուսների ռելոկացիան հանգեցրել է նրանց ակտիվ վերաբնակեցման երկրներում բնակարանների վարձակալության գների աճին, որին հաջորդել են տեղի բնակչության գնաճային սպասումները: Այդ մասին, հղում անելով Oxford Economics-ին հայտարարել է զարգացող շուկաների տնտեսագետ Տատյանա Օրլովան։
Մասնավորապես, Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի և հետխորհրդային այլ երկրների բնակիչները դժգոհ են վարձակալության գների անհիմն բարձրացումից։ Միևնույն ժամանակ, հազվադեպ չէ, երբ անշարժ գույքի սեփականատերերը վտարում են նախկին վարձակալներին՝ մեծ վարձատրությամբ ռուսներին բնակեցնելու համար:
Սպասվող գնաճի տեմպերը նվազեցնելու համար մի շարք երկրների կենտրոնական բանկեր, օրինակ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ղազախստանի, արդեն գնացել են հիմնական տոկոսադրույքների բարձրացմանը։ Միաժամանակ նշվել են նաև օգուտները ռուսների տեղափոխությունից։ Այդ երկրներ են լցվել ոչ միայն մարդկային, այլ նաև դրամական կապիտալներ։
Ըստ փորձագետների սեպտեմբերից ռուսներն իրենց հետ բերել են մոտ 3 մլրդ դոլար կանխիկ գումար և այն փոխանցել տեղական բանկերին։ Միայն Ղազախստանում բանկային հաշիվներում դրամական միջոցների ծավալն ավելի քան քառապատկվել է՝ հասնելով 1,4 մլրդ դոլարի։ Վրաստանում մարտից հունիս ամիսներին նոր կազմակերպությունների թիվն ավելացել է յոթ անգամ, և այդ ընթացքում ռուսաստանցիները երկրում գրանցել են 6,4 հազար նոր ընկերություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը