Պուտինի առաջարկով մի շարք խմբերի ՌԴ քաղաքացիներ կզրկվեն քաղաքացիությունից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրացում է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքացիության մասին» օրենքի նախագծում՝ ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Այսպիսով, քաղաքացիությունից կզրկվեն նաև հետևյալ «հանցագործությունները» կատարելու համար.
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկում,
Կոչեր՝ խախտելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը,
Անցանկալի հասարակական կազմակերպությունների գործունեությանը մասնակցություն։
2021 թվականի դեկտեմբերի վերջին Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ավելի քան 20 կատեգորիայի անձանց համար ՌԴ քաղաքացիություն ընդունելու պահանջների թվի կրճատում։
Միաժամանակ օրինագիծն ընդլայնում է այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է քաղաքացիությունից զրկում նախկինում ընդունված անձանցից։