Անատի Սաքանյանն ամուսնանում է
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾAsekose.am-ի տեղեկություններով դերասանուհի Անատի Սաքանյանն ամուսնանում է: Վերջինս այսօր հարսանեկան արարողության փոխարեն ռեստորաններից մեկում խնջույք է կազմակերպել և նշելու է Տեառնընդառաջը, որից հետո զույգը մեկնելու է վայելելու իր մեղրամիսը՝ Մալդիվյան կղզիներում:
Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ` խոսելու մանրամասների մասին, սակայն վերջինս նշեց, որ չի ամուսնանում, բայց պատրաստվում է մեկնել երկրից:
«Գաղտնիք է, չեմ ցանկանում խոսել»,-մեզ հետ զրույցում նշեց Անատին::
Չնայած այն փաստին, որ Անատի Սաքանյանը հերքել է այս լուրը, միևնույն է, Asekose.am-ը շնորհավորում է դերասանուհուն ու երջանկություն մաղթում:
Հեղինակ՝ Աննա Հարությունյան