Կրեմլը գնահատել է Ղազախստանի նոր արտաքին քաղաքականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի զարգացումը համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին և Մոսկվայի համար «բուռն հետաքրքրություն» է առաջացնում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն։
Լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղարին խնդրել են գնահատել Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունները նոր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին։
«Ղազախստանը մեր կարևոր գործընկերն ու դաշնակիցն է։ Իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, բուռն հետաքրքրություն է առաջացնում մեր երկրում և վերահսկվում ու վերլուծվում է առավելագույնս մանրակրկիտ կերպով։ Իհարկե, Ղազախստանի՝ որպես պետության, որպես տնտեսության զարգացումը բացարձակապես բխում է ինչպես ղազախստանցիների, այնպես էլ ռուսների շահերից»,- պատասխանել է Պեսկովը։