«Խոսելու բան կա»․ Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամներին հրավիրել է քննարկելու ՀԱՊԿ գագաթնաժողովի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով մի շարք հարցեր։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Խոսելու բան կա։ Մենք գիտենք, ես վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվեց ՀԱՊԿ գագաթնաժողովը, բազմակողմ ձևաչափով, իսկ հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմանը մի քանի հարցեր կային, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, եկեք խոսենք այդ մասին»,- ասել է Պուտինը։